Հիպատիա
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Հիպատիան ըստ Աթենքի դպրոց նկարչության, գործ՝ Ռաֆաելո Սանցիոի
Հիպատիա Ալեքսանդրացին (հունարեն՝ Υπατία) (ծ. 350ի և 370 միջև – 415) հույն մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ է եղել: Նա համարվում է առաջին նշանավոր կին մաթեմատիկոսը:
[խմբագրել] Քաղվածքներ
- Կյանքը նշանակում է անծալվել, և ինչքան ավելի հեռու ճամբորդենք, ավելի շատ ճշմարտություն ենք կարող հասկանալ: Մեր շեմին կանգնած բաները հասկանալը՝ ամենալավ պատրաստությունն է ապագա գացող բաները հասկանալու համար:
- Բոլոր պաշտոնական դավանաբանական կրոնները սխալ են և երբեք չպիտի իբրև վերջնական ընդունվեն ինքնահարգ անհատների կողմից:
- Վերապահեք ձեր մտածելու իրավունքը, քանի որ սխալմամբ մտածելը բոլորովին չմտածելուց ավելի լավ է:
- Առակները պիտի սովորեցվեն որպես առակներ, առասպելները որպես առասպելներ, և հրաշքները որպես բանաստեղծական երևակայություններ: Սնահավատությունները որպես ճշմարտություններ դասավանդելը ամենասոսկալի մի բան է: Մանկական միտքը ընդունում ու հավատում է նրանց, և միայն մեծ ցավի և գուցե ողբերգությամբ նա կարող է հետագա տարիներում ազատվել նրանցից: Փաստորեն, մարդիկ կկռվեն մի սնահավատության համար նույնքան արագ որքան մի ապրող ճշմարտության համար -- նույնիսկ ավելին, քանի որ սնահավատությունը այնքան անշոշափելի է, որ անհնարին է նրան հասնել նրան հերքելու համար, բայց ճշմարտությունը մի տեսակետ է, և դրա համար փոփոխական: