Համոզմունք

Վիքիքաղվածք-ից

Համոզմունք, մարդու գիտելիքները, նրա գիտակցության մեջ խորապես արմատացած բարոյական սկզբունքները, նորմերը, աշխարհայացքը, իդեալները և այլ իմացական կառուցվածքները, որոնց նա իրեն պարտավորված է զգում հետևել կյանքում, որովհետև համարում է ինքնըստինքյան հասկանալի և բնական։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Համոզմունքը զգացմունք է, համոզմունքները չեն վերլուծվում, նրանց մասին դատողություններ չեն անում[1]։
Օնորե դը Բալզակ
  • Համոզմունքը ճանաչողության սկիզբը չէ, այլ ամեն մի ճանաչողության պսակը[1]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Ես երբեք չեմ կարողանա ուրիշին համոզել այլ կերպ, քան նրա սեփական մտքերով[1]։
Էմանուել Կանտ
Ն. Շամֆոր
  • Աշխարհայացքը յուրաքանչյուր ճանաչողության հիմքն է[1]։
Պեստալոցցի
  • Շատերի համոզմունքները ավելին չեն սովորություններից[1]։
Ռոմեն Ռոլան
  • Օգտակարը պահի համար է, սկզբունքը` դարերի [2]։
Հարիետ Բիչեր Սթոու
  • Ով վախենում է, թե կհարձակվեն իր համոզմունքների վրա, նա ինքն է կասկածում դրանց[3]։
Ֆիլիփս
  • Համոզմունքը գործունեության անհրաժեշտ հիմքն է, եթե տեսությունը ճիշտ չէ, պրակտիկան չի կարող ճիշտ լինել[1]։
Էդվարդս Թրայոն
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Համոզմունք հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247։
  2. Աֆորիզմներ, Երևան, 1989
  3. Աֆորիզմներ, Երևան, 1989