Էմանուել Կանտ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կանտ-ից)
Էմանուել Կանտը (գերմաներեն՝ Immanuel Kant) (ապրիլի 22, 1724 - փետրվարի 12, 1804) գերմանացի փիլիսոփա է եղել:
Բովանդակություն |
[խմբագրել] Քաղվածքներ
[խմբագրել] Աղբյուրով
- Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա:[1]
- Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից:[2]
- Ամուսնական կյանքով միավորված զույգը պետք է վերածվի ինչ-որ միասնական բարոյական անհատի:[3]
- Երբ արդարությունը չքանում է, ապա չի մնում ոչինչ, որ կարողանար արժեքավոր դարձնել մարդկանց կյանքը:[4]
- Միայն հանճարին է տրված օրենքներ տալու իշխանությունը:[4]
[խմբագրել] Առանց աղբյուրի
- Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
- Կոկետուհին խախտում է կանացիության սահմանը, իսկ կոպիտ պնդաճակատը՝ տղամարդկայնության։
- Մեծ մարդկանց մոտ հարգանքը միշտ նախորդում է մեծ սիրուն։
- Երիտասարդներն ունեն շատ զգացմունքներ, սակայն քիչ ճաշակ։
- Կնոջ արիությունը չարիքի համբերատար հաղթահարումն է՝ հանուն սեփական պատվի և հանուն սիրո, իսկ տղամարդունը՝ չարիքը ոչնչացնելու համառ ու խանդոտ ձգտումն է։
- Հարկ չկա, որ տղամարդը զայրանա թյուրիմացություններից եկող չարիքներից, նա կարող է դրանք արհամարհել։
- Բնական պարզության մարդը քիչ գայթակղություններ ունի արատավոր դառնալու համար։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 154։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 249։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 134։ ISBN 99930-2-263-2։
- ↑ 4,0 4,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 154։ ISBN 99930-2-263-2։