Էրեբունի

Վիքիքաղվածք-ից
Ուրարտուի թագավոր Արգիշտի I֊ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի մասին կառուցման արձանագրություն

Էրեբունի, ամրոց քաղաք Վանի թագավորությունում։ Քաղաքը կառուցել է Մենուայի որդի Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782 թվականին, և ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։

Քաղաքի ստեղծման մասին[խմբագրել]

  • Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

—«Երևան դարձաձ իմ Էրեբունի», Ամելի Թառոյան 545

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Оганесян К. Л., Арин-Берд (Ганли-тапа) — урартская крепость города Ирпуни, Известия академии наук Армянской ССР, Ереван, 1951, номер 8 (ռուս.)
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էրեբունի հոդվածը նաև Վիքիպեդիայում: