Էնդերի Խաղը
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Էնդերի Խաղը ամերիկացի գրող Օրսոն Սկոտ Կարդի գիտաֆանտասիկ վեպ է, որը հրատարակվել է 1985 թվականին: Գիրքն ստացել է Նեբյուլա և Հյուգո մրցանակներ, և Էնդերի Խաղը գրքերի շարքի առաջին գիրքն է համարվում:
[խմբագրել] Քաղվածքներ
- Մեկուսացումը -- ամենաբարենպաստ միջավայրն է ստեղծագործության համար:
- Գնդապետ Գրաֆ, Լոք և Դեմոսթենես, էջ 162
- Կհիշեմ սա, մտածեց Էնդերը, երբ պարտվեմ: Պահել արժանապատվությունը, պատշաճ հարգանքը հատուցել, որ պարտությունը շնորհազրկություն չլինի: Եվ հույսով եմ որ հաճախ պարտավոր չեմ լինի դա անել:
- Եկա Տեսա Հաղթեցի, էջ 196
- Ցավ պատճառելու ուժը միակ ուժն է, որ կարևորություն ունի, սպանելու և ոչնչացնելու ուժը, որովհետև եթե չես կարող սպանել, ապա միշտ հպատակ ես նրանց որ կարող են, և ոչինչ և ոչ ոք քեզ երբեք չի փրկի:
- Բոնզո, 232
- Քեզ մի բան կասեմ: Եթե փորձես և պարտվես, ապա դա քո մեղքը չէ: Բայց եթե չփորձես և մենք պարտվենք, ապա դա լրիվորեն քո մեղքն է: Դու մեզ բոլորիս սպանեցիր:
- Վալենտին, Վալենտին, 264
- Ուսուցիչ չկա բացի թշնամին: Ոչ ոք բացի թշնամին քեզ չի ասի թե նա ինչ է անելու: Ոչ ոք բացի թշնամին քեզ չի սովորեցնի ինչպես ոչնչացնել և հաղթել: Միայն թշնամին է քեզ ցույց տալիս թե որտեղ ես թույլ: Միայն թշնամին է քեզ ասում թե նա որտեղ է ուժեղ: Եվ խաղի միակ կանոններն այն են թե դու նրան ինչ կարող ես անել և քեզ ինչ անելուց ես կարող իրեն կանգնեցնել: Ես քո թշնամին եմ սրանից հետո: Սրանից հետո, ես քո ուսուցիչն եմ:
- Մազեր Ռաքհամ, Էնդերի Ուսուցիչը, էջ 288
- Ես երկար եմ ապրել ցավի հետ: Չեմ իմանա թե ես ով եմ առանց դրան:
- Էնդեր, Մեռյալների Խոսողը, էջ 357
[խմբագրել] Աղբյուր
Օրսոն Սկոտ Կարդ։ Էնդերի Խաղը (անգլերեն)։ Tom Doherty Associates։ ISBN 0-812-53253-8։
