Գալիլեո Գալիլեյ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Գալիլեո Գալիլեյն (իտալերեն՝ Galileo Galilei) (փետրվարի 15, 1564 - հունվարի 8, 1642) իտալացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, և փիլիսոփա է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Տգիտությունը մայրն է չարության, նախանձի, ագահության և բոլոր մյուս ստոր ու գռեհիկ արատների, ինչպես նաև մեղքերի:[1]
- Բարձրագույն իմաստությունը ինքն իրեն ճանաչելն է:[2]
- Ես պնդում եմ, որ մարդկային խելքը որոշ ճշմարտություններ կճանաչի այնքան կատարյալ և այնպիսի բացարձակ ճշմարտությամբ, որպիսին ինքը բնությունն է:[3]
- Ով ծանոթ չէ շարժման օրենքներին, նա չի կարող ճանաչել բնությունը:[4]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 121։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 178։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 181։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 67։ ISBN 99930-2-263-2։