Բլեզ Պասկալ

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Բլեզ Պասկալը

Բլեզ Պասկալը (ֆրանսերեն՝ Blaise Pascal) (հունիսի 19, 1623 - օգոստոսի 19, 1662) ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, և փիլիսոփա է եղել:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Վա՜յ այն մարդկանց, ովքեր չգիտեն իրենց կյանքի իմաստը:[1]
  • Արդարությունը պետք է լինի ուժեղ, իսկ ուժը պետք է լինի արդարացի:[1]
  • Պատահական հայնագործությունները կատարում են միայն նախապատրաստված մտքերը:[2]
  • Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի:[3]
  • Մարդն ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև:[4]
  • Մարդ որքան ավելի խելացի և ավելի բարի է, այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ:[5]
  • Մարդու համար ամենաանտանելին հանգիստն է, որը չի խանգարվում ո՛չ կրքերով, ո՛չ գործերով, ո՛չ հաճույքներով, ո՛չ զբաղմունքներով: Այդ ժամանակ նա զգում է իր ոչնչությունը, լքվածությունը, անկատարելությունը, կախյալ վիճակը, անզորությունը, դատարկությունը:[6]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 111։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 157։ 
  3. (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 5։ ISBN 99941-807-0-3։ 
  4. (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 6։ ISBN 99941-807-0-3։ 
  5. (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 7։ ISBN 99941-807-0-3։ 
  6. (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 10։ ISBN 99941-807-0-3։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերվում է՝