Արդարություն

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

(Վերահղված է Արդար-ից)
Արդարության արձաններից

Արդարություն

Բովանդակություն

[խմբագրել] Աղբյուրով

[խմբագրել] Պլատոն

  • Պետության ծագումը նաև արդարության ծագումն է:[1]
  • Արդարությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք (խումբ) անվերապահ կերպով ենթարկվում է իր բնությունից բխող հետևանքներին, օրինակ, ստրուկները կատարում են լոկ այն, ինչ ստրուկներին է վայել:[1]

[խմբագրել] Սիլվա Կապուտիկյան

  • Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց:[2]

[խմբագրել] Վիլյամ Ս. Բարոզ

  • «Լավ», ասացի, թևից կտկտացնելով. «պարտականության կանչը: Ինչպես մի դատավոր ասաց մյուսին. արդար եղիր, և եթե չես կարող արդար լինել՝ կամայական եղիր:»

[խմբագրել] Վարդան Այգեկցի

  • Տես այսքան արդար լույսն էլ անարդար բաներ է անում,
    Որ մարդիկ ուժեղ լույսից են ավա՜ղ հաճախ կուրանում:[3]

[խմբագրել] Առանց աղբյուրի

[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե

  • Ամեն մեկին իրենը տալ՝ կնշանակեր՝ արդարություն ցանկանալ և քաոսի հասնել։
  • Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
  • Այս սահմանադրական թագավորներին տվել են առաքինությունը. այդ պահից նրանք այլևս չեն կարողանում «անարդարացիություն գործել»,- բայց ախր դրա համար նրանցից նաև վերցրել են իշխանությունը։

[խմբագրել] Նիկոլայ Գոգոլ

  • Զայրույթն ամենուրեք անպատեհ է, իսկ ամենից շատ՝ արդար գործի մեջ, որովհետև մթագնում ու պղտորում է այն։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 152։ ISBN 99930-2-263-2։ 
  2. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 30։ ISBN 99930-2-276-4։ 
  3. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 115։ ISBN 99930-2-276-4։