Ավիցենա
Վիքիքաղվածքյից
Աբու Ալի Սինա Բալխի (պարսկերեն՝ ابوعلی سینا بلخى) կամ իբն Սինան (980 - 1037) պարսիկ բժիշկ, փիլիսոփա, աստղագետ, քիմիկոս, երկրաբան, տրամաբան, մաթեմատիկոս, ֆիզիկոս, բանաստեղծ, հոգեբան, գիտնական և ուսուցիչ եղել:
Բովանդակություն |
Քաղվածքներ [խմբագրել]
Աղբյուրով [խմբագրել]
- Մի քիչ գինին դեղ է, շատը՝ մահ:[1]
- Ով ծեր է, նա չի կարող երիտասարդական կրակով այրվել:[2]
- Անխելք չեն նրանք,
Ովքեր չեն գոռում,
Ում ներսն է դատարկ,
Նա է որոտում:[3]
- Չափավոր և ժամանակին ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդը կարիք չի զգում հիվանդության վերացմանն ուղղված որևէ բուժման:[4]
- Չափից դուրս վայելքները քայքայում եմ մարդու առողջությունը: Անընդհատ կերուխումը, չափից առատ սեղաններն ու հաճույքները չեն ստեղծում առողջ կյանք:[5]
Առանց աղբյուրի [խմբագրել]
- Չափից դուրս վայելքները քայքայում են մարդու առողջությունը։ Անընդհատ կերուխումը, խիստ առատ սեղանն ու հաճույքները առողջ կյանք չեն ստեղծում։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 71։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 133։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 55։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 193։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 194։ ISBN 99930-2-263-2։