Անդրանիկ Օզանյան

Վիքիքաղվածք-ից
Անդրանիկ Օզանյանը

Զորավար Անդրանիկ կամ Անդրանիկ Թորոսի Օզանյանը (փետրվարի 25, 1865օգոստոսի 31, 1927) հայ զորահրամանատար և քաղաքական և հասարակական գործիչ է եղել:

Աղբյուրով[խմբագրել]

  • Մարդ կարող է հարիւր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:[1]

Առանց աղբյուրի[խմբագրել]

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար:
  • Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
  • Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար:
  • Իմ կուսակցութիւնն իմ ազգն է:
  • Իմ ազգը ճնշուածների ազգն է:
  • Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց:

Քաղվածքներ Զորավար Անդրնիկի մասին[խմբագրել]

  • Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում:
    Շահան Շահնուր
  • Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ:
    Սմբատ Շահնազարյան
  • Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ: Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը:
    Հակոբ Անասյան
  • Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
    Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
    Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
    Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ:
    Հովհաննես Շիրազ
  • Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,
    Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
    Սուրբ անունդ պիտի յիշուի դարէդար,
    Հսկայ լերինք քեզ ապաստան Անդրանիկ:
    - Աշուղ Շերամ
  • Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ:[2]
    - Գարեգին Նժդեհ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2009) Րաֆֆի Օրացոյց։ Թեհրան, Իրան։ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ։ 
  2. (2008) Ռաֆայէլ Համբարձումեան՝ Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն։ Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ, 140։ ISBN 978-99941-978-4-2։ 

Օսմանցու դեմ զենք բարձրացրիր,
Ահեղ կռիվ դու մղեցիր,
Հայրենիքդ պաշտպանեցիր,
Թշնամուն դուրս շպրտեցիր:
Կոտորածին չընկճվելով՝
Բազում կյանքեր դու փրկեցիր
Ճակատագրի բերումով
Դու Հունգարիա մեկնեցիր,
Մեզ բախտակից ժողովրդին
Օգնության ձե՛ռք մէկնեցիր:
Հայրենիքի կարոտն անսանձ
Սակայն շուտով քեզ հաղթեց,
Էրգրի կարոտով պարուրված,
Վերադարձար շուտով ետ:
Վերադարձար սակայն կրկին
Քիչ մնացիր քո երկրում՝
Հայաստանը այն չեր դարձել
Ինչ որ կուզեիր տեսնել դու:
ՈՒ կրկին մեծ ցավ ապրելով՝
Օտար երկիր մեկնեցիր
ԱՄՆ-ում վախճանվեցիր,
Պեր-Լաշեզում դու թաղվեցիր:

Գրիգորյան Արման

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝

Անդրանիկ Օզանյանի համառոտ կենսագրությունը + լուսանկարներ + տեսանյութ