Ալեքսեյ Հեքիմյան

Վիքիքաղվածք-ից
Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին Ծաղկաձորում

Ալեքսեյ Գուրգենի Հեքիմյան (մայիսի 10, 1927 — ապրիլի 24, 1982), հայ երգահան, խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր (1972), երգահան։ Դաղստանի (1973) և ՀԽՍՀ (1981) արվեստների վաստակավոր գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Պատահմամբ նետված խոսքը հզոր ուժ ունի, այն երբեմն նսեմացնում է ամեն մի ապացույց[1]։
  • Աննրբանկատությունը թերևս անտարբերությունից վտանգավոր է[1]։
  • Խոսքը օդի դատարկ շարժում չէ, այլ ունի համ, հոտ, գույն և երանգ։ Այն իր հետքն է թողնում հոգու վրա, ինչպես վրձնահարվածը կտավին[1]։
  • Բարությունը միայն բնության պարգև չէ, այն նստած է հոգում։ Պետք է այն հանել այնտեղից, զարգացնել, ամրապնդել և նվիրել մարդկանց[1]։
  • Անպատկառությունն ու ինքնահավանությունը այն ոտնամաններն են, որոնցով քայլում են չարությունը և չկամությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 28. ISBN 99930-2-276-4. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ալեքսեյ Հեքիմյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: